Home / Հայաստան / «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» չե՞ն կարողանում պայմանավորվել

«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» չե՞ն կարողանում պայմանավորվել

«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ փակուղի են մտել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ։

Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է.

«Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են։ Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չեք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք», – նշել է Գևորգյանը:

Գևորգյանը նաև նշել է, որ կուսակցության համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: