ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև ծագած խնդիրները հարթվել են:
Ըստ «Երկիր» օրաթերթի` երեկ վաղ առավոտից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երևան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել։ Փոխարենը ավելացել է Աբովյանից Երևանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Երևան փոխադրող անվճար ավտոբուսներ էր տրամադրում Աբովյանի բնակիչներին, որպեսզի խնդիրներ ստեղծի ՀՀԿ-ին աջակցող Հարությունյանի համար, ում «Կինգ դե լյուքս» ընկերությանը պատկանում է Աբովյան-Երևան երթուղային գիծը:
Թերթը գրում է, որ Աբովյանի բնակիչները խոսում են, թե Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը համաձայնության են եկել, և ԲՀԿ ղեկավարը որոշել է խնայել իր սանիկին՝ թողնելով, որ գիծը սպասարկեն միայն 261 համարի երթուղային տաքսիները։