Home / Հայաստան / Հայաստանում մինչև աշուն մսամթերքի գինը չի նվազի

Հայաստանում մինչև աշուն մսամթերքի գինը չի նվազի

Առայժմ շուկայում մսամթերքի գները կայուն կմնան, իսկ աշնանը` անասունների գլխաքանակի ավելացման հետ կապաված, մսամթերքի գները կնվազեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

«Ցավոք, այսօր մենք ինքնաբավ չենք մսամթերքի արտադրությունում և ստիպված ենք մսամթերք ներկրել: 2012 թվականին արտադրել ենք 127,000 տոննա միս, ներկրել 54,000 տոննա և հիմնականում թռչնամիս: Ներկրվող մսամթերքը ենթարկվում է լաբորատոր ստուգման ու առայժմ որակի հետ կապված խախտումներ չենք արձանագրել», – նշել է Բաղիյանը:

Նրա հավաստմամբ՝ այսօրվա դրությյամբ Հայաստանում համաճարակ չկա, իսկ  իրենց նախարարությունը տարեկան 490 միլիոն դրամի անվճար պատվաստանյութեր է տրամադրվում անասնաբուժական հիմնարկություններին:

«Նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանաագրված  14 տոկոս անկումը դադարեցվել է ու գրանցվել է 14 տոկոս աճ:  2012 թվականին  ունեցել ենք անասունների գլխաքանակի աճ և դա՝ շնորհիվ գյուղնախարարության ու ֆերմերային տնտեսություններ ու գյուղացիների  համատեղ աշխատանքի», – ասել է նա:

Բաղիյանը նաև նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը տարբեր հայեցակարգեր է մշակում՝ Հայաստանում տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, թռչնաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը  զարգացնելու վերաբերյալ: