Home / Հայաստան / Ճանապարհին կանգնած մեքենայից 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին

Ճանապարհին կանգնած մեքենայից 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին

Մարտի 6-ին երեկոյան Գեղարքունիքի մարզում` Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում, հայտնաբերվել է Ռ.Ավետիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան` առանց ուղևորների: Դեպքի վայր ժամանած փրկարարները ժամը 21.50-ին նույն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ 56-ամյա Ռ. Ավետիսյանի դին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը: