Home / Հայաստան / 77 հոգու կյանք խլած Բրեյվիկին պաշտոնապես ահաբեկիչ են ճանաչել

77 հոգու կյանք խլած Բրեյվիկին պաշտոնապես ահաբեկիչ են ճանաչել

77 մարդկանց սպանության փաստը խոստովանած նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկին պաշտոնապես մեղադրել են ահաբեկչության իրականացման մեջ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքուն հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Անդերս Բրեյվիկը խոստովանել էր, որ երկու հարձակումների պատասխանատուն ինքն է եղել, սակայն չի ընդունում ահաբեկչության մեղադրանքը: Նա իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: