Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը շնորհավորել են բոլոր հայ մայրերին, կանանց ու աղջինկերին՝ մաղթելով անսահման առողջություն, սեր, գարնանային ջերմ ու պայծառ տրամադրություն շուրջ տարի:
«Ցանկալի է, որ մնացած բոլոր օրերին էլ այսօրվա պես լինեն ուշադրության կենտրոնում՝ կարողանան հաղորդել իրենց ջերմությունն հաղորդել բոլորին: Շատ հաճելի է նաև տղամարդկանց վերաբերմունքը այս օրերին ու հաճելի, երբ քեզ հոգատարությամբ շրջապատում են հաճելի ու սիրված մարդիկ», – նշել է Աճեմյանը:
Բիշարյանը` մաղթանքների հետ մեկտեղ, կարևորել է կնոջ դերը քաղաքականության մեջ և ընդհանրապես:
«Ուզում եմ` կանայք լինեն սկզբունքային, պայքարող, քանի որ ցանկացած ընտանիքում խնդիրների ու դժվարությունների մեծ բեռն ընկած է կանանց ուսերին, նրանք կրում են այդ դժվարությունները տղամարդկանց հետ համատեղ: Պետք չէ ընկճվել՝ մեր երկրում առկա մի շարք դժվարությունների ու խնդիրների պատճառով:
Կարևոր է կնոջ դերը քաղաքական դաշտում, քանի որ նա է ապահովում ներդաշնակությունը քաղաքականությունում. թող կանայք շատանան բոլոր բնագավառներում ու իրենց ներկայությամբ օգնեն դրական լիցքերի առաջացմանը», – ասել է Բիշարյանն ու հավելել, որ, ի տարբերություն մի շարք տղամարդկանց, խորհրդարանում կանայք շատ ավելի ակտիվ են աշխատում:
ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը առանձնահատուկ շնորհավորել է արցախյան ազատամարտում զոհված տղաների մայրերի, քույրերի, աղջիկ զավակների տոնը՝ նշելով, որ թեև նրանք քաղաքականությունում չեն եղել, սակայն որդիներին տվել են ճիշտ դաստիարակություն՝ երբեք չերկմտել կյանքը հայրենիքին նվիրաբերելու գործում:
«Ակտիվ կինը զգոնություն է բերում, թեև ասում են, որ քաղաքականությունը կնոջը հարիր չէ, բայց եթե աշխատանքի հիմքում դրվում է կնոջ բարոյական նորմը, անպայման այդ աշխատանքը կայանում է» – ասել է նա:
Խոսելով Մարտի 8-ին ստացած նվերների մասին` բանախոսները նշել են, որ ինչպես բոլոր կանայք, իրենք նույնպես կարևորում են այն նվերները, որոնք տրվել են սիրով:
«Ամենալավ նվերը ծաղիկն է, նախօրոք մտածված նվերները», – համոզված է Կարինե Աճեմյանը:
Բիշարյանը նշել է, որ ինքը կարևորում է այն փաստը, թե ումից է նվերը:
«Թե ինչպիսին է նվերը, ես երբեք չեմ քննարկում, իհարկե, շատ ցանկալի է, որ այնպիսի նվեր տաս, ինչը կուզենայիր ստանալ», – ասել է նա:
ՀՅԴ ներկայացուցիչն էլ հիշեցրել է, որ, բոլոր կանանց պես, ծաղիկներ է սիրում ու սուրբ մասունքի պես պահում-պահպանում է հայրիկից հիշատակ մնացած նվերները, նամանավանդ՝ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»:
Նա նաև կոչ է արել լրագրողներին գենդերը շատ չքաղաքականացնել, ինչի հետ Բիշարյանը չի համաձայնել և շեշտել, որ ընդհակառակը` պետք է քաղաքականացնել:
«Բոլորն էլ ասում են, որ կանանց շատ ենք սիրում, բայց երբ տեղը գալիս է՝ կանանց զերծ ենք պահում լուրջ պաշտոններից, իսկ ես ուզում եմ, որ մեր երկրում գրագետ կանանց վստահվեն տղամարդկանց վստահվող պաշտոննները: Չգիտես ինչու՝ կանաց սխալները մեր երկրում չեն ներվում», – հիմնավորել է նա:
Բանախոսները նաև հավելել են, որ թեև կանաց սակավությունը խորհրդարանում դեռ չի նշանակում, որ կանանց Հայաստանում տեղ չի տրվում՝ այսօր նրանց 90 տոկոսին վստահված է դպրոցի տնօրեն լինելու հանգամանքը ու հենց նրանց ձեռքերում է երիտասարդ սերնդի ապագան:
Հարցին, թե երբ և ումից են ստացել իրենց առաջին նվերը, բանախոսները թեև դժվարությամբ, բայց հիշել են:
«Առաջին նվերն ու շնորհավորանքները միշտ ստանում եմ ամուսնուցս ու աղջկանից: Այնքան գեղեցիկ նվերներ եմ ստանում, քանի որ աղջիկս ու ամուսինս, իմանալով իմ նախասիրությունները, մեծ բծախնդրությամբ են ընտրում այն», – ասել է Աճեմյանը:
Բիշարյանն էլ ընդգծել է հոր նվիրած մուշտակը, որը ստացել էր դպրոց գնալուց չմրսելու համար:
«Հիշում եմ՝ ծնողներս ինչ ոգևորությամբ ու ուրախությամբ էին կոճկում մուշտակը, հանում ու հագցնում այն, մի քիչ երկար է, մի քիչ կարճ: Դա համարում եմ առաջին նվերը, ինչը մնացել է հիշողությանս մեջ», – ասել է Բիշարյանը:
Առաքելյանը կրկին հիշատակել է ուսուցիչ հորից ստացած թեև արդեն խունացած, բայց ամենաթանկ նվերը՝ Թումանյանի հեքիաթներն են:
Հարցին, թե բանախոսներին խորհրդարում խանգարել է կին լինելու հանգամանքը, Բիշարյանը նշել է՝ ոչ:
«ԱԺ-ում երբևէ չեմ կաշկանդվել», -նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Բիշարյանը հավելել է, որ նման զգացողություն ունենում է թույլ տղամարդկանց հանդիպելիս, բայց ոչ խորհրդարանի շրջանակներում՝ մտածում եմ, սենց ոնց կլինի:
Բիշարյանը նաև պատասխանել է հարցին, թե ԱԺ-ում կան տղամարդիկ, որոնց տեսնելիս մտածում ես, որ ավելի լավ է` կին լինեին:
«Ընդհանրապես, կյանքում ամեն տեղ էլ կան այդպիսիք, լիքն են: Ես ճիշտ խոսացող եմ ու միանշանակ, ու ընդհանրապես, եթե խեղճ լինես ձեռքիցդ կվերցնեն, պետք չէ խեղճ լինել», – եզրափակել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը: