Home / Հայաստան / Իտալիայում պոռնոաստղերը որոշել են քաղաքականություն մտնել

Իտալիայում պոռնոաստղերը որոշել են քաղաքականություն մտնել

Իտալիայում ստեղծված տնտեսական և քաղաքական այն ճգնաժամը, որը ստիպել է քաղաքացիներին կորցնել վստահությունը քաղաքական գործիչների հանդեպ, իշխանության գալու շանսեր է առաջացրել նրանց համար, ովքեր առաջին հայացքից, թվում է, ոչ մի առնչություն չունեն քաղաքականության հետ, գրում է Newsru.com-ը: Արդյունքում, առաջիկա քաղաքային ընտրությունների մասնակից են դարձել անգամ թոշակի անցած պոռնոդերասանուհիները:

«Մեծերի համար» ֆիլմերի աստղ Չիչոլինան (նկարում)` Իլոնա Ստալերը, իր թեկնածությունն է առաջադրել Միլանի մերձակա Մոնցե քաղաքում: Չիչոլինան ցանկանում է քաղաքապետ դառնալ: Նրա գործընկեր Միլի Դ’Աբրաչոն (Էմիլիա Կուչինելոն) ընտրություններին կմասնակցի նեապոլիտանական Տորե դել Գրեկո քաղաքում:

Քաղաքականությունում իրենց բախտն են փորձելու Լուանա Բորջիան և Ամանդա ֆոքսը, երկու «դերասանուհիներին» էլ պայքարելու են Տարանտո քաղաքի ղեկավարի պաշտոնի համար:

Ի դեպ, Դ’Աբրաչոն ի սկզբանե ցանկանում էր Մոնցույում առաջադրվել, սակայն որոշել է հրաժարվել պայքարից` տեղեկանալով, որ իր մրցակիցն է լինելու Չիչոլինոն:

«Ես այնտեղ կարծես Մադոննան լինեմ: Թե Նեապոլում, թե մերձակա շրջաններում ինձ շատ են սիրում: Մարադոնայից հետո Միլլի Դ´Աբրատոն է»,- դերասանուհու խոսքերն է փոխանցել The Napoli Today -ը: