Մարտի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: