Բանգլադեշում 200 ուղևոր փոխադրող լաստանավ է խորտակվել` Մենգա գետի վրա բախվելով մեկ այլ նավի: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Վթարից հետո լաստանավի վրա գտնվող 35 հոգուն վերցրել է մյուս նավը: 150 մարդկանց ճակատագիրն անհայտ է մնում:
Աղետի վայրում փրկարարներ են աշխատում: Նշվում է, որ ներկայումս նրանց չի հաջողվել ջրում հայտնաբերել աղետի հետևանքով հնարավոր զոհերի մարմինները:
Լաստանավերի և նավակների վթարները այնքան էլ հազվադպ երևույթ չեն Բանգլադեշում և հաճախ հանգեցնում են տասնյակ մարդկային զոհերի: Վթարների հետևանքով նման միջադեպերի հաճախականությունը պայմանավորված է նրանով, որ ջրային տրանսպորտի այս տեսակները չեն բավարարում անվտանգության նվազագույն չափանիշներին: Միաժամանակ լաստանավերը առավել հասանելի և պահանջարկ ունեցող տրանսպորտի միջոց են համարվում երկրում, որի տարածքով ավելի քան 200 գետեր են հոսում: