Հանրապետական կուսակցությունում որոշում է կայացվել ՀՀԿ-ի համամանասնական ցուցակի քննարկումն ու հաստատումը վերապահել շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարի ժամանակ ընտրված գործադիր մարմնին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա:
Թերթը գրում է, որ ՀՀԿ-ն ցուցակին կանդարդառնա գործադիր մարմնի այս շաբաթվա նիստում: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում չի նշել, թե կոնկրետ երբ է հրապարակվելու ցուցակը:
Հիշեցնենք, որ կուսակցություններն իրենց ցուցակները պետք է ներկայացնեն ԿԸՀ մինչև մարտի 22-ը: