Մինչև մարտի 18-ը «Ժառանգություն» կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ չեն առաջադրվի: Այս մասին երեկ «Երկիր» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նա նշել է, որ մարտի 18-ին կուսակցությունում տեղի է ունենալու նիստ, որի ժամանակ էլ կտրվեն շատ հարցերի պատասխաններ: Այդ օրը նաև պարզ կլինի, թե արդյոք «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով է գնալու ընտրությունների, թե ոչ:
«Բոլոր հարցերը պարզաբանված չեն, որոշումները հստակեցված չեն, որևէ բան մինչև 18-ը չի կարող հայտնի լինել»,– նշել է Սաֆարյանը: