Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն, տեղեկացնում է ԱԳ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Գիդո Վեսթերվելլեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ, համաձայն Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության, Վեսթերվելլեն Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում այսօր լինելու է Բաքվում, իսկ վաղը` Թբիլիսիում: