Մարտի 15-ին տեղի կունենա բողոքի երթ` ի պաշտպանություն հանրային տարածնքերի: Երթը կմեկնարկի 13.00-ին ուսանողական այգուց` որպես վերջին ժամանակներում բիզնեսի զոհ դարձած հանրային վայրերից մեկը: Երթը կընթանա Օղակաձև զբոսայգով, Հյուսիսային պողոտայով, Օպերայի տարածքով և կավարտվի Մաշտոցի պուրակում:
«Տարիներ շարունակ քաղաքային ու պետական իշխանությունների կողմից հանրային տարածքները խլվել են ու շարունակում են օտարվել` ի շահ մասնավոր շահի: Մաշտոցի այգու մեկամսյա պայքարով հանրությունը ցույց է տալիս, որ գիտակից է իր իրավունքներին, տեր է կանգնում իր հանրային ունեցվածքին և պատրաստ է պահպանել ու ազատագրել հանրային ունեցվածքը մասնավոր բիզնեսից: Սա է մեր գերակա հանրային շահը»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: