Մարտի 14-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա Անդրանիկ Շահբազյանին և 53-ամյա Գուրգեն Ջաղացպանյանին:
Պատահարի հետևանով Ջաղացպանյանը տեղում մահացել է, իսկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: