Երեկոյան 21.30-ի սահմաններում Մաշտոցի պուրակում, որտեղ բնապահպանները շուրջօրյա ակցիա են անցկացնում, նկատվեց ոստիկանների մեծ հոսք: Սադրիչ գործողություների այդյունքում սրճարանի ձախ անկյունում սկսվեց հրմշտոց, ոստիկանները վազեցին այդ ուղղությամբ, բայց բնապահպանները չտրվեցին սադրանքների, YouTube-ում տեղադրած տեսանյութի տակ գրում է TheEcolur-ը:
Մարդկանց ուշադրությունը մի պահ սևեռվեց դեպի գոռգռացող անձանց կողմը: Այդ վայրկյանների ընթացքում մի խումբ ոստիկանները շրջապատեցին վրանը և թույլ չտվեցին բնապահպաններին մոտ գալ: Ոստիկանները սկսեցին հրմշտել հավաքված քաղաքացիներին: Վրանի մեջից ակտիվիստներից մեկին ոստիկանները դուրս բերեցին և տարան վրանը: Ըստ TheEcolur-ի` այս գործողությունները տեղի ունեցան 21.30-21.45-ի սահմանններում: