հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բացառությամբ մեկ-երկուսի, ՀԱԿ-ում բոլորը ագենտներ են. ՀՀԿ-ական պատգամավոր

Բացառությամբ մեկ-երկուսի, ՀԱԿ-ում բոլորը ագենտներ են. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացասական է վերաբերվում այն ուժերին, ովքեր ղեկավարվում են դրսից և Հայաստանում ներկայացնում են այլ պետության շահերը: Այս մասին Հայրապետյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի այն հայտարությունը, թե ՀԱԿ-ը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրությունները վերածել արտահերթ նախագահականի:

«Հանած մեկ-երկու հոգու` Արամ Սարգսյանի, ևս մի երկու մարդու, նրանք բոլորը ագենտներ են և կատարում են այլ պետության պատվերները: Դա ակնհայտ է, և դուք բոլորդ էլ դա գիտեք», – ասել է Հայրապետյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ի առաջնորդը 2008 թվականին ասել է, այդ թվում նաև իրեն, որ «նրա խնդիրն է հարամել, փչացնել»:

Այս ընտրություններին, Հայրապետյանի կարծիքով, հետընտրական զարգացումներից հնարավոր կլինի խուսափել, որովհետև «մեր ժողովուրդը շատ խոհեմ ա ու նման քայլի երկրորդ անգամ չի գնա»: