Home / Հայաստան / Լոնդոնում կբացեն Հարի Փոթերի հրաշքների դպրոցը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Լոնդոնում կբացեն Հարի Փոթերի հրաշքների դպրոցը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մարտի 31-ին Լոնդոնում կբացվի Հարի Փոթեր հեքիաթային հերոսի դպրոցը` Հոգվարդսը: Պատանի հրաշագործի երկրպագուները կարող են ներթափանցել մոգության աշխարհ և արդեն իրականում տեսնել գրքերում և ֆիլմերում պատմվող կյանքը:

Հարի Փոթերի արկածների մասին պատմող թեմատիկ այգու մուտքը մեկ ընտանիքի համար կարժենա 100 ֆունտ:

Թեմատիկ այգու այցելուները կկարողանան տեսնել պատանի հրաշագործների դասարանները, գտնվել քվիդիչի համար նախատեսված խաղադաշտում և անգամ տեսնել Հոգվարդսի նախկին տնօրեններին դիմանկարները: