Ճապոնական Ցուկուբա քաղաքում երեխաներին մանկապարտեզ փոխադրող ավտոբուսը բախվել է մեքենայի և շուռ եկել խաչմերուկին: 30 երեխաներ և 4 մեծահասակներ հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդել է տեղի ոստիկանությունը: Գլխավոր ճանապարհով ընթացող ավտոբուսի վարորդի խոսքով` նա փորձել է խուսափել ձախ կողմից անսպասելիորեն ճանապարհին հայտնված մեքենայից և չի կարողացել տիրապետել ղեկին, հայտնում է «Ռիա Նովոստին»:
Ըստ բժիշկների` 11 երեխաներ թեթև վնասվածքներ են ստացել, մեծերի վիճակը նույնպես ծանր չէ:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ևս մեկ ավտոբուսային պատահար էր գրանցվել: Գիշերը Շվեյցարիայի թունելում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 22 բելգիացի երեխա և ևս 6 մեծահասակ էր զոհվել: