Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու երկկողմ ցանկության մասին: Կարևորվել է հատկապես միջազգային կառույցներում, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ աշխատանքը:
Դեսպան Վի Սոն Լակի համոզմամբ, հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ և բովանդակություն կհաղորդի նաև Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն: