Home / Հայաստան / «Հանրապետական տղերքը» չի՞ խանգարում Ֆորշին

«Հանրապետական տղերքը» չի՞ խանգարում Ֆորշին

Երգիչ Ֆորշը «ոչ մի ձև» չի նայում այն փաստին, որ նախընտրական շրջանում որոշ երգիչ-երգչուհիներ անդամագրվում են տարբեր կոսակցություններին: Այս մասին նա ասել է «Հրապարակ» թերթին:

Նրա խոսքով` իր կուսակցությունը երաժշտությունն է, իսկ քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում:

Մեկնաբանելով Շուշան Պետրոսյանի անդամագրումը ՀՀԿ-ին և նման կերպ մշակութային դաշտում տիրող իրավիճակը փոխելու նրա մտադրությունը` Ֆորշն ասել է. «Եթե Շուշանը կարա անի, լավ ա, ես մենակ ուրախ եմ»:

Հարցին, թե ինչն է իրեն խանգարում քաղաքացիական կեցվածք դրսևորել և մասնակցել, օրինակ, Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարին, երգիչն ասել է, որ իր կեցվածքն իրեն «ձեռ ա տալիս», իսկ պուրակի ակցիային ինքը մասնակցում է  նրանով, որ այնտեղ հավաքված բնապահպանները երգում են իր երգերը:

Նման մասնակցությունը Ֆորշը ավելի օրիգինալ է համարել:

Հարցին, թե, գուցե, իր իշխանամետ կեցվածքն ու «հանրապետական տղերքի» մասին երգելն է իրեն խանգարում քաղաքացիական կեցվածք ունենալ ու հանրապետական քաղաքապետի դեմ դուրս գալ, Ֆորշը պատասխանել է. «Ինձ ոչ մի բան չի խանգարում: Ես որտեղ ուզում, էնտեղ էլ երգում եմ, արի «Պապլավոկ»` կլսես» <…>: Ո՞վ ա ասում, որ ես նրանց դեմ եմ դուրս գալիք»:

Լուսանկարը` sunchild.org