Հայաստանի և Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի և Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012թ. փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի և հունգարագիտության, հրեական և ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը: