Մարտի 15-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երիտասարդ ամուսիններ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության փոխանցմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարը` armregions.am