Թուրքիայի արևելյան քրդերով բնակեցված Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի քաղաքապետարանը հայոց լեզվի դասընթացներ է սկսել ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար: Մինչ այդ քաղաքապետարանը նաև քրդերենի դասընթացներ էր անցկացնում:
«Մենք ցանկանում ենք ուրիշներին այն, ինչ ինքներս մեզ համար ենք ցանկանում. դա անհրաժեշտություն է ժողովրդավարության հաստատման համար: Եթե ես ուզում, որպեսզի քրդերը իրավունք ունենան կրթվել իրենց մայրենի լեզվով, ապա ես նույնը պետք է ցանկանամ նաև հայերի, սիրիացիների և այլ ժողովուրդների պարագայում», – ասել է քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը:
Մոտ 40 քաղաքացիներ, այդ թվում` երեխաներ և մեծահասակներ, ներկայումս շաբաթական չորս անգամ հաճախում են հայերենի դասընթացներին: Դասընթացներն անցկացվում են Ստամբուլի հայ համայնքի կողմից ներկայացված կամավոր Ֆիլկրի Չալիշի կողմից: