Իշխանությունները փորձում են խոչընդոտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի նշում է, որ երեկ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նամակ է ուղարկել թիվ 10 ընտական հանձնաժողով՝ խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական րնտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու:
«ՉԻ» տեղեկություններով, Սուքիասյանն այդ որոշումը բողոքարկելու համար դիմել է Վարչական դատարան։