Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:

Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: