«Օրինաց երկիր» կուսակցությունում տարաձայնություններ կան` կապված համամասնական ցուցակի հետ, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ։ Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը։
«Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ Հեղինե Բիշարյանն ու Սուսաննա Աբրահամյանը միմյանց հազիվ են բարև տալիս, իսկ Բիշարյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակին էլ առաջվա նման չի գովում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների` Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երևանի թիվ 191 դպրոցում», – գրում է «Երկիրը»` չնշելով ուսուցչուհու անունը։