Սերժ Սարգսյանի պուճուր ախպեր, ՀՀԿ անդամ, Երևանի թիվ 13 ընտրատարածքում Սերժ Սարգսյանի կողմից աոաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Սհեր), որ բավական երկար ժամանակ սկած էր, երեկ աչքի է ընկել, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, և թերթի թղթակիցը և լուսանկարիչը շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին։
Օրաթերթը գրում է, որ Սեդրակյանը, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է լուսանկարչին և ասել է. «Հեսա կտամ՝ չանեդ կջարդեմ, մի նկարի»:
«Ուզում եք պատգամավոր դառնալ և ուզում եք չնկարե՞նք», – պատասխանել է թղթակիցը։
«Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,– ասել է Սեդրակյանը, խփել լրագրողի դիկտաֆոնին և հեռացել՝ քթի տակ մռթմռթալով։
«Անկեղծ ասած, երեկ, երբ խմբագրությունում իմացանք այս միջադեպի մասին, բացարձակապես չնյարդայնացանք, որովհետև դա նույնն է, որ նյարդայնանաս, երբ էշը քացի է տալիս կամ խռնչում, կամ էլ փողոցի շունը վազում ավտոյի պագրիշկի հետևից։ Նման իրավիճակում հո չե՞ս կարող էշին բացատրել մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, Սահմանադրության, տեղեկատվության ազատության և այսօրինակ այլ բաների հիմնադրույթները։ Եթե նման բան անես, նշանակում է՝ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ, որ ԷՇԸ ԿՓՈԽՎԻ։ Իսկ եթե հավատում ես, ուրեմն՝ ամենամեծ էշը դու ես։ էշերին և բոլոր չորքոտանիներին փոխելու, ավելի ճիշտ՝ օգտակար դարձնելու մի ձև կա. պետք է սանձես, թամբես և ուղարկես հանրօգուտ աշխատանք անելու, իսկ կատաղությամբ տառապող շներին կապում են ժնջիլով։ Այս դեպքում նրանց հաչոցը դառնում է կառուցողական։ Եվս մեկ շտրիխ. Սհեր Սեդրակյանը Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու է, Սերժ Սարգսյանի թիմի անդամ։ Սերժ Սարգսյանը ցածր հասակի էն մարդն ա, որ միջազգային հանրությանը խոստացել է ազատ, արդար, օրինական ընտրություններ անել։ Եվ այս ֆոնին արժե հատուկ
ընդգծել, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի կապակցությամբ», – գրում է օրաթերթը։