Մարտի 18-ին, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերվել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ` նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով:
Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 48-ամյա Էդվարդ Հովհաննիսյանն է, ով մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր ծանոթ, 40-ամյա Արա Խ.-ի հետ միասին, վերջինիս տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում, ներարկվելու եղանակով օգտագործել է դեռևս չպարզված թմրամիջոց, որից հետո Է. Հովհաննիսյանը վատ է զգացել, և Արա Խ.-ն նրան փրկելու նպատակով ածելիով կտրել է նախաբազուկների արյունատար անոթներն ու անզգուշությամբ պատճառել մահ, որից հետո Արա Խ.-ն Էդվարդ Հովհաննիսյանի դին տեղափոխել և թողել է Օտյան փողոցի թիվ 16/52 տան բակում:
Նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ: