Home / Տեսանյութեր / Հայաստանում բերման են ենթարկվել Լիբերիայի քաղաքացիներ. նրանք փորձել են գցել Գևորգին

Հայաստանում բերման են ենթարկվել Լիբերիայի քաղաքացիներ. նրանք փորձել են գցել Գևորգին

Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝ 38-ամյա  Ջորջ Զ.-ին, 34-ամյա Ֆոստեր Գ.-ին և 36-ամյա Մարկ Դ.-ին:

Պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գևորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 դոլար գումար:

Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սև գույնով ներկված 2.000 դոլար թղթադրամն ու դրանք Գևորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել ևս 100.000 դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու և մնացած թղթադրամները լվալու համար:

Փաստացի Գևորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար:

Ձեռնարկված միջոցառումներով՝ հայտնաբերվել և առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սև գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ:

Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է քննություն: