Մարտի 19-21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում ևս մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: