Մարտի 18-ի երեկոյան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատթարացել է երեք ամսեկան երեխայի առողջությունը, ում չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել ավտոճանապարհի անանցանելիության պատճառով:
Միջադեպի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, որը կազմակերպել է երեխայի դուրսբերումը երթևեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: