Home / Տեսանյութեր / Ահաբեկչական առավոտ Իրաքում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ահաբեկչական առավոտ Իրաքում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Այսօր Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 40 մարդ է զոհվել, 180-ը վիրավոր են: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կայքը:

Ականապատ մեքենաները պայթեցվել են մահապարտների կողմից Կիրկուկեում, ինչպես նաև շիաների սուրբ քաղաք Կերբելեում:

Վերջին տեղեկությունների համաձայն, ականապատ մեքենա է պայթել նաև Բաղդադում գտնվող ԱԳ նախարարության շենքի մոտ: Եվս մեկ պայթուցիկ սարք գործարկվել է ոստիկանական պարեկի ճանապարհին Էլ-Մահմուդիա քաղաքում: ԶԼՄ-ների տեղեկություններով` սունիների Անբար գավառում հարձակում է իրագործվել նահանգապետի վրա: Պաշտոնյան կենդանի է մնացել, սակայն մահացել են նրա շրջապատի մի քանի մարդիկ: Ընդհանուր առմամբ, այս առավոտ Իրաքում 14 պայթյուն է գրանցվել:

Այս ահաբեկչություններն իրագործվել են Իրաք արտասահմանյան կոալիցիայի զորքերի ներխուժման 9-րդ տարելիցի օրը, և Արաբական Լիգայի գագաթաժողվից ընդամենը մի քանի օր առաջ: Ինչպես հայտարարել է երկրի Ներքին Գործերի նախարարությունը, «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները փորձում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել միջարաբական հանդիպմանն ընդառաջ: