Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի:
Նրա մրցակիցն է գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետ Դմիտրի Նազարյանի հանգամանքը:
Ըստ թերթին հասած լուրերի` Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել: Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը: Թերթը նաև նշում է, որ անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի: