Home / Տեսանյութեր / Իջևանում 15-ամյա աղջիկը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են

Իջևանում 15-ամյա աղջիկը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են

Իջևանում 15-ամյա աղջիկն իրավապահներին հայտարարել էր, որ իրեն բռնաբարել են: Քննությամբ պարզվել է, որ աղջկա հետ, վերջինիս ցանկությամբ, սեռական հարաբերություններ է ունեցել 21-ամյա երիտասարդ, գրում է aravot.am-ը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական  օրենսգրքի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ): Երիտասարդը ձերբակալված չէ:

Իջևանի ոստիկանությունից հայտնել են, որ քրեական գործի քննությամբ զբաղվում է ոստիկանության Տավուշի քննչական բաժինը: