Այս պահի դրությամբ Հայ Ազգային Կոնգրեսից մեծամասնականով պատգամավորության թեկնածու է առաջադրվել վեց հոգի, ևս մի քանիսը կառաջադրվեն գալիք երկու օրերի ընթացքում:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, որտեղ նա պայքարելու է ՀՀԿ-ի մեծամասնական ցուցակում ընդգրկված Արտակ Սարգսյանի հետ: Նույն ընտրատարածքում պատրաստվում է պատգամավորության թեկնածու առաջադրվել նաև «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Թիվ 8 ընտրատարածքում առաաջդրվել է ՀԱԿ տնտեսական հանժնաժողովի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղքապետ Վահագն Խաչատրյանը: Նշենք, որ 1995-1999թթ. նա նույնպես այս ընտրատարածքից է պատգամավոր ընտրվել:
Այստեղ նա կպայքարի ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի դեմ: Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով այստեղ կպայքարի ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի դեմ:
Թիվ 38 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրվել է Դավիթ Մաթևոսյանը, ով կպայքարի ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի դեմ: Վերջինս Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Հիշեցնենք, որ մինչ այս Կոնգրեսից առաջադրվել էին Վլադիմիր Կարապետյանը` թիվ 2 ընտրատարածքում և Տիգրան Տեր-Պետրոսյանը` 12-րդ ընտրատարածքում:
Վաղը թիվ 11 ընտրատարածքում կառաջադրվի Կոնգրեսի ներկայացուցիչ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Թիվ 9 ընտրատարածքում էլ կառաջադրվի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով կպայքարի ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի դեմ: