ԱԺ գործող պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին, այսօր կամ վաղը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում: Երեկ այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին է հայտնել ԱԺ մեկ այլ պատգամավոր` Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, սակայն հետո մտափոխվել էր: Նախորդ շաբաթ նա կրկին ասուլիսի ըթնացքում ասել էր, որ չի պատրաստվում պայքարել պատգամավորական տեղի համար` նշելով, որ իրեն կարող է համոզել միայն իր ընկեր Սամվել Ալեքսանյանը:
Այդ ժամանակ օրաթերթի թղթակիցը Ալեքսանյանից հետաքրքրվել է` արդյոք նա պատրաստվումէ համոզել Հայրապետյանին:
«Այո, պատրաստվում ենք: Որ տեսնեմ, կզանգեմ և կասեմ` համոզել եմ, թե չեմ համոզել», – ասել է նա:
Երեկ Ալեքսանյանը զանգահարել է օրաթերթի թղթակցին և ասել է, որ իրեն հաջողվել է Հայրապետյանին համոզել, որ մեծամասնականով առաջադրվի:
Լուրի կապակցությամբ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՖՖ օգնական Արայիկ Մանուկյանից, որը, սակայն, հրաժարվել է որևէ մեկնաբանությունից: