«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ նախընտրական շրջանում և այնուհետ թողնելու է խմբագրի աշխատանքը:
«Այսպես, թե այնպես արդեն չէի զբաղվում ու առաջադրվելուց հետո առավել ևս չեմ զբաղվելու խմբագրի աշխատանքով, քանի որ խնամում եմ 2 ամսական բալիկիս: «168 ժամի» խմբագրական հարցերով կզբաղվի Լիլիթ Սեյրանյանը», – ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը նշել էր Սեյրանյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում:
Լուսանկարը` Սաթիկ Սեյրանյանի Facebook-ի էջից