Քիչ առաջ «Դաշնակցության» Գերագույն մարմնի նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց համամասնական ցուցակը, որով կուսակցությունը մասնակցելու է ԱԺ գալիք ընտրություններին: Հովհաննիսյանի խոսքով` իրենց ցուցակի կազմման վրա բավակար երկար ժամանակ են աշխատել, քանի որ այն պետք է լինի «ոչ միայն միայն ներկայացուցչական, այլև բարոյական»:
Վահան Հովհաննիսյանը նկատել է, որ առաջին տասնյակում իրենք փորձել են ընդգրկել հիմնականում երիտասարդ ուժերի, իսկ ներկայից պատգամավորների գրեթե կեսը ցուցակում ընդհանրապես բացակայում է:
ՀՅԴ-ի առաջին 20-յակն ունի հետևյալ տեսքը:
1.Վահան Հովհաննիսյան
2.Արմեն Ռուստամյան
3.Արտաշես Շահբազյան
4 .Աղվան Վարդանյան
5.Արծվիկ Մինասյան
6. Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան
8. Արամայիս Գրիգորյան
9. Միքայել Մանուկյան
10.Կարեն Շահմուրադյան
11.Ռուզան Առաքելյան
12.Արա Նռանյան
13.Արսեն Համբարձումյան
14. Գագիկ Գևորգյան
15.Վահրամ Թամազյան
16.Նունե Պետրոսյան
17.Մարտուն Մաթևոսյան
18.Իշխան Սաղաթելյան
19.Վարդան Ալեքսանյան
20, Լիլիթ Գալստյան