Նախօրեին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստի ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին հարց ուղղելու համար հերթագրվել էր ԲՀԿ խմբակցության 5 պատգամավոր: Ու թեև ճարտարապետ Լևոն Իգիթյանը չէր հերթագրվել, սակայն ինքն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարց ուղղեց Մաշտոցի պուրակի առնչությամբ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Ես պարտքս եմ համարում, եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, էդ ամեն ինչի մեջ արհեստական աղմուկ բարձրացնելու խնդիր կա: Ես սա չեմ ասում ավագանիի անունից, ես սա իմ անձնական անունից եմ ասում: Եվ ժուռնալիստները շատ վատ դեր են կատարում էդ իրանց սուտ հայրենասիրությամբ: Ըտեղ այգի չի եղել: Ովքե՞ր էին ըտեղ հանգստանում էդ փոշու ու կեղտի մեջ: Հիմա որ պետք է 3 տարով բարեկարգվի Աբովյանը ազատելու հաշվին: Էդ ի՞նչ աղմուկ ա: Կամ մի ժուռնալիստի ասածով պետք չի սեղանի տակ մտնել ու վախել: Պաշլի անի վսե կ չյորտու: Զահլա տարան, այ մարդ: Քաղաք ա ստեղծվում, չէ՞: Էկոլոգներից ո՞վ գիտի էսօր քանի ծառ կա Հայաստանում, որ անհրաժեշտ ա վերացնել»:
«ՉԻ»-ի հարցին, թե ում ջրաղացին է ցանկանում Իգիթյանը ջուր լցնել, ժուռնալիստներին գրողի ծոցն ուղարկելով, վերջինս ասել է` «քաղաքի, էլ ո՞ւմ»: