Home / Հայաստան / Շուշան Պետրոսյանը տառաճանաչ է. ՀՅԴ-ական պատգամավորը` ԱԺ-ի մասին

Շուշան Պետրոսյանը տառաճանաչ է. ՀՅԴ-ական պատգամավորը` ԱԺ-ի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի զրույցում հայտարարել է, որ որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին չառաջադրել իր թեկնածությունը: Նրա խոսքերով` դա իր որոշումն է և կապ չունի կուսակցության հետ:

Պետրոսյանը նաև նշել է, որ ինքը չի կարող գոհ լինել այսօրվա խորհրդարանից, որովհետև օրենսդիրը բարձրագույն մարմին է, և այնտեղ առնվազն 60 տոկոսը պետք է տառաճանաչ լինի, իսկ պատգամավորը չի կարող ասել է, որ խորհրդարանը մտքից պայթում է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր եղբոր դստեր` ՀՀԿ-ի ցուցակում տեղ զբաղեցրած երգչուհի Շուշան Պետրոսյանի տեղն ԱԺ-ում է, Ալվարդ Պետրոսյանը նշել է, որ չի կարող նրա փոխարեն դատողություններ անել, բայց «ինքը տառաճանաչներից է»:

«Կարող եք չընդունել իրեն, չհավանել բնավորությունը, բայց ինքը գրագետ, և դա ոչ ոք չի հերքել: Դա իր որոշումն է, և նոր է սկսվում իր գործունեությունը, ես ոչ մի բան չեմ կարող ասել», – ասել է Պետրոսյանը` նշելով, որ ինքը խորհուրդ չի տվել Շուշանին ՀՀԿ-ին անդամագրվել, որովհետև նման խորհուրդ անգամ իր որդուն չի տվել:

Պատասխանելով օրաթերթի լրագրողի այն հարցին, թե ինչ փոխհարավերություններ ունի պատգամավորը իր եղբոր դստեր հետ` ՀՅԴ-ականը նշել է,որ դա իր նեղ ընտանեկան հարցն է: