«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ՝ խոշոր ծավալով զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով։
Թերթը գրում է, որ տեղեկատվությունը փորձել է ճշտել դեռևս նախորդ շաբաթվա սկզբից, սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը խնդրել է զանգահարել նախ հինգ րոպեից, հետո կես ժամից, հետո աշխատանքային օրվա վերջում, և այդպես մեկ շաբաթ շարունակ։ Երեկ նա առաջարկել է զանգահարել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նման գործերով այդ կառույցն է զբաղվում։ ՀՔԾ-ից թերթին հայտնել են, թե նման գործ իրենց մոտ չկա: