Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում «Բարեհոգի մարդը» անունը կրող ցուցահանդես է բացվել` նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ցուցահանդեսին ներկայացված են Պուտինին պատկերող կտավներ` վառ գույներով և ուրախ տրամադրություններով: Այս կտավներում քաղաքական գործիչը ներկայացված է տարբեր «զգացմունքային» իրավիճակներում:
Օրինակ, կտավներից մեկում նա շոյում է վագրիկի: Մեկ այլ նկարում նա կաթ է խմացնում հորթին կեչիների տեսարանին: Երրորդ նկարում գրկել է շնիկի երիցուկների մեջ: Չորրորդ նկարում արտասվում է ռուսական դրոշի ֆոնին: Վերջին տեսարանը մարտի 4-ին ցուցադրեցին բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցները, երբ պարզվեց, որ Պուտինը կրկին ՌԴ նախագահ է ընտրվել:
Հավաքելով Պուտինի այս բոլոր կերպարները` նկարիչ Ալեքսեյ Սերգիենկոն դիտարկում է Վլադիմիր Պուտինին որպես գեղարվեստական ֆենոմեն և ժամանակակից ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մաս: «Նա մեր նախագահն է, նրանք պետք է հարգել, նրա մասին լավ խոսքեր ասել, և այդ ժամանակ մեր դրական էներգիան դրական կանդրադառնա նրա քայլերի վրա»,-ցուցահանդեսի բացմանն ասել է նկարիչը:
Ցուցահանդեսի հեղինակը չի թաքցնում որ պատրաստվում է «վաճառել Պուտինին»: Նրա կարծիքով` նման կրեատիվ նկարները շատ ավելի գեղեցիկ կդիտվեն տարբեր պաշտոնյաների աշխատասենյակներում, քան «լուրջ և մի փոքր խոժոռադեմ» լուսանկարները: