«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ` երեկ իրենց են զանգահարել Արթիկից և խնդրել են գրել, որ ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն «ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսյանին, պատգամավոր դարձնելու գործին»:
Թերթին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ոստիկանապետն իր մոտ է հրավիրել մարդկանց և սպառնում է, որ ոստիկանության «պադվալում կփտացնի», եթե չաշխատեն եղբոր համար: Նա նշել է, որ ոստիկանապետն ամեն մեկի համար առանձնահատուկ «պադխոդ»է մշակել: Թերթին զանգահարած արթիկցին խնդրել է` «մեզ միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»: