հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարչապետին կոչ են անում կանխել Լոռու մարզպետի` ՀՀԿ-ի օգտին իրականացվող քարոզչությունը

Վարչապետին կոչ են անում կանխել Լոռու մարզպետի` ՀՀԿ-ի օգտին իրականացվող քարոզչությունը

Այսօր ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ և ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցինչների և աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Վերջինս իր հայտարարության մեջ դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը և հիշեցնում, որ

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն… Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար, մարզպետըիրավասուչէօգտագործելիրպաշտոնեականդիրքը` իօգուտՀՀԿքարոզչությունիրականացնելուհամար

2. ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն … Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը …: Հիշեցնենք, որայսօր`2012 թվականիմարտի 22-ըդեռևսթեկնածուներիառաջադրմանվերինօրնէ: Հետևաբար, նախընտրականքարոզչությունիրականացնելըդեռևսարգելվածէօրենսդրությամբ:

3. Արգելվում է աշխատանքային ժամանակը օգտագործել այլ նպատակների համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռք առնել  ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան որակում տալու և հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար: