ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին արձակուրդ է ուղարկել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ երեկվա համարում տպագրել էր Արթիկի բնակիչներից մեկի նամակը, որում, մասնավորապես, ասված է եղել, որ Տիգրան Պետրոսյանը ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը՝ Հունան Պետրոսյանին պատգամավոր դարձնելու գործին։
«Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,–բողոքել էին արթիկցիները։