Բրիտանական հայտնի Բիգ Բեն ժամացույցի աշտարակը կարող է վերանվանվել «Էլիզաբեթ Թաուեր»` թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պատվին: Այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի համապատասխան նախաձեռնությունը:
Նախաձեռնության հեղինակները կոչ են անում իշխանություններին պատվել թագուհու 60 տարվա կառավարումը` կրկնելով Թագուհի Վիկտորիային մատուցված տուրքի օրինակը:
1860 թվականին, Վեսթմինսթերյան աբբայության արևմտյան աշտարակը, որը ի սկզբանե «Քինգզ Թաուր» («Թագավորի աշտարակ») էր կոչվում, վերանվանվեց «Վիկտորիա Թաուեր»` նշելու համար նրա երկարատև կառավարումը:
Բիգ Բեգ-ը Լոնդոնի ժամացույցի աշտարակի զանգի անունն է և սովորաբար այն վերաբերում է նաև աշտարակին, թեև դրա իսկական անվանումը «Սուրբ Ստեֆանի աշտարակ» է:
Այժմ խորհրդարանականները կոչ են անում ժամացույցի աշտարակը վերանվանվանել «Էլիզաբեթ Թաուեր»` հունիսին նշելու համար Թագուհու ադամանդե հոբելյանը: