20-ամյա մայրը դատարանի առջև է կանգնել երեկույթների մասնակցելու նպատակով իր 16 ամսական երեխային 5 օր և գիշեր միայնակ թողնելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Միացյալ Թագավորության Բրեկոն քաղաքում բնակվող երիտասարդ աղջկա հարևանները լսել են երեխայի ճիչը և ոստիկանություն են կանչել: Բաց պատուհանի միջոցով տուն ներխուժած իրավապահները հայտնաբերել են մեկուկես տարեկան երեխայի` անկողնում պառկած`քաղցած և ծարաված վիճակում: Երեխայի հագուստը օրեր շարունակ չէր փոխվել, իսկ սավանի վրա արյան հետքեր են եղել: Տան հատակին գարեջրի շշեր ինչպես նաև թմրանյութերի օգտագործմա հետքեր են եղել:
Երեխայի մորը իրավապահները գտել են ընկերների տանը: Նա խոստովանել է, որ լքել է երեխային երեկույթի մասնակցելու համար: Այդուհանդերձ նա պնդում էր, որ ժամանակ առ ժամանակ վերադառնում էր տուն երեխային կերակրելու համար:
Նրան կարող է ազատազրկում սպառնալ երեխային անտարբերության և ստորացման ենթարկելու համար: