Մարտի 20-ին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բնակարան գող է մտել և ոսկեղեն գողացել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Վարժապետյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ գողերին գտնելու համար։ Այժմ տիկնոջ անվտանգությունն ապահովում է Հայաստանի ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն թիկնապահ և հատուկ մեքենա (սպիտակ «Նիսան») է տրամադրել Վարժապետյանին: Թերթը ենթադրում է, որ Վարժապետյանի անվտանգության ապահովման ուժեղացված ռեժիմը կապված է իսրայելաիրանական լարվածության հետ։
«Այս օրերին պարսիկների թիվը Հայաստանում շատ մեծ է։ Նրանք նշում են Նովրուզ բայրամը», – գրում է թերթը։