Քուվեյթում հրաձգության աշխարհի առաջնության ժամանակ միջոցառման կազմակերպիչները շփոթել են Ղազախստանի ազգային օրհներգը «Բորատ. ԱՄՆ մշակութային հետազոտությունները` ի շահ Ղազախստանի փառահեղ կառավարության» ֆիլմում հնչող երկրի հորինված օրհներգի երաժշտության հետ: Այս մասին տեղեկացնում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով Հորդանանի Al Bawaba-ին:
Վիրավորական տեքստով երգը, որում, մասնավորապես, խոսվում է «ղազախ մարմնավաճառների» և «տկարամիտ ուզբեկների» մասին, ինչպես նաև առկա է հետևյալ արտահայտությունը` «Ղազախստանը աշխարհում արտաթորանքի հիմնական արտահանողն է», միացրել են երկրի իրական օրհներգի փոխարեն:
Ի դեպ, «Բորատ» ֆիլմն արգելված է Քուվեյթում: Ֆիլմը սկբում արգելված էր նաև Ղազախստանում, սական որոշ ժամանակ անց իշխանուքթյունները նշել, որ դա երկրի համար լավագուն գովազդն էր:
«Բորատ. ԱՄՆ մշակութային հետազոտությունները` ի շահ Ղազախստանի փառահեղ կառավարության» գեղարվեստա-վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2006թ. ռեժիսոր Լարի Չարլզի կողմից: Գլխավոր դերերում են բրիտանացի կատակերգու Սաշա Բարոն Կոհենը և ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը: Բարոն Կոհենը մարմնավորում է ղազախ լրագրող Բորատ Սագդիևին, ով իր պրոդյուսեր Ազամատ Բագատովի հետ մեկնում է ԱՄՆ, որպեսզի ամերիկացիներից սովորի նրանց մշակույթը և բարքերը: