4-րդ ընտրատարածքում մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրած «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, ում թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն, ստիպում է սուպերմարկետների աշխատաողներին անդամակցել ՀՀԿ-ին, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Սարգսյանը պարտավորեցնում է դա անել աշխատանքից ազատելու սպառնալիքով:
Նշենք, որ տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի հետ պայքարելու են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Հետախույզներ միավորում» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը և «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Աեյրանյանը։